2018թ.-ի լոգարանի դիզայներական միտումները տալիս են անակնկալ և անհավատալի լուծումներ, տարրերի և համադրությունների գեղեցկություն, երևակայության անսպառ հնարավորություն: Դիզայներները հոգացել են ձեր հարմարավետության և ինքնատիպության մասին: Ոճերի միախառնությունը հնարավորություն է տալիս հին սանհանգույցը հեշտությամբ վերածել գերժամանակակից ոճային լուծումի, իսկ գույների և համադրությունների անսպասելիությունը յուրահատուկ է դարձնում լոգասենյակը:
2018-ի լոգասենյակի նյութերն ու հարդարման պարագաները
2018-ի ընդհանուր միտումները, որոնց հարկավոր է հետևել նաև տեխնոլոգիայի ընտրության ժամանակ, բնությանը մոտ լինելն է, իսկ նյութերի ընտրության բազմազանությունը հետաքրքրաշարժ գործընթացի է վերածում դիզայներական գործը:
Հիմնականում օգտագործվում են.
- Օրգանական նյութեր, օրինակ՝ բամբուկ և հատուկ մշակված սպիտակեցված փայտանյութ` սառը սպիտակ, մոխրագույն, կարմիր, կիտրոն, վառ կանաչ գույների համադրությամբ,
- Հատակների սալիկները երկրաչափական ձևավորմամբ են՝ մանուշակագույն, սպիտակ, բեժ, նեխուրի երանգներով,
- Ջրի երանգները չեն դադարում նորաձև լինելուց,
- Բնությանը մոտեցված պատկերներ կարող են հայտնվել ցանկացած անկյունում, ուստի քարե մակերևույթները կամ ծովի հատակ հիշեցնող հատակները ողջունվում են,
- 2018-ին կավն իր տարբեր դրսևորումներով վերադարձել է լոգասենյակի ինտերիեր:
2018-ի լոգասենյակում օգտագործվող նորաձև գույները
Լոգարանի գույների 2018-ի միտումները կարելի է անվանել գույների սիմֆոնիա: Տարբեր երանգներ հիանալի համադրության մեջ են լրացնելով միմյանց՝ նրբագեղություն և ներդաշնակ մթնոլորտ ստեղծելով:
2018-ի լոգասենյակի դիզայնում օգտագործվող հիմնական երանգներն են.
- Սևը՝ ցանկացած մուգ պողպատի երանգով: Սևը օգտագործվում է ոչ միայն որպես ֆոնային գույն, այլև որպես՝ հիմնական,
- Նորաձև են հագեցված հատապտուղների երանգները,
- Կանաչը, մուգ կանաչն և զմրուխտյան գերժամանակակից երանգներ են այս 2018-ի սեզոնում:
Կահույք՝ 2018-ի լոգասենյակի համար
2018-ի լոգարանի հիմնական նորաձև միտումները բազմակի ոճերի կահույքն է: Չնայած բարձր տեխնոլոգիաների ընդհանուր միտմանը՝ դուք կարող եք հանդիպել 2018-ի նորաձև լոգարանում նուրբ վիկտորիանական ոճ՝ «լայն» լվացարանի օգտագործմամբ: Եթե դուք առանց դիզայների օգնության եք կահույք ընտրելու, սխալներից խուսափելու համար կանգ առեք զուսպ լակոնիկ ոճի վրա:
Ընդհանուր առմամբ՝ նորաձև բաղնիքը բնութագրվում է երկու հակադիր գծերով՝ պահվում է օվալաձև ձևավորումը, իսկ խորքային ձևերը հակված են ուղղանկյունաձևին: Նաև շատ հետաքրքիր միտում է վերածնունդի ոճի կահույքը համապատասխան գորգերի համակցությամբ, որը արքայական ինտրերիեր է ստեղծում:
Ցանկացած լոգասենյակի սիրտը ցնցուղի խցիկի և լվացարանի հատվածն է, որի դիզայնը կախված է ամբողջ սենյակի ոճից: Նրանք կարող են լինել համապատասխանաբար ռոմանտիկ կամ արհեստական, պարզապես ուղղանկյուն կամ փայտի բազմազան երանգներով:
2018 թվականին նման մանրունքները հաշվի առնելով կարող եք ստանալ ուրախ շեշտադրումներով նորաձև լոգասենյակ: