Քանի օր է, մտորում եմ մի հարցի շուրջ և զարմանում, թե ինչքան կարող են ընկնել մեր մեծահարուստները. մինչև երբ... Սա պետական նորմալ աշխատանքով ու սովորական աշխատավարձով ապրող մի աղջկա նախանձ չէ, այլ մտավորականի պոռթկում, որն ամեն անգամ Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող Երևան սիթի սուպերմարկետից գնումներ անելիս զզվանքով է լցվում խանութի տիրոջ ու նրա նմանների հանդեպ, ովքեր հարստացել ու շարունակում են հարստանալ տզրուկի նման՝ աչք դնելով անգամ մեր վերջին կոպեկներին: Արդեն քանի անգամ գնումներս դրամարկղի մոտ անցկացնող աղջիկը, որին հանձնարարված է բարեհամբույր ու ազդեցիկ ժպտալ, վրա-վրա տալով հարցնում է.,,Մանրը փոխանցե?մ ձեր քարտին...,, Մի հարցնող լինի՝ ի?նչ գործ ունես դու իմ մանրի հետ, միգուցե դա իմ վերջին կոպեկն է՝ տրանսպորտի փող... Ուզում եք դա? էլ շրջանառության մեջ դնել...Լֆիկի ուղեղն այնքան է աշխատում, որ ուզում է ամեն ինչից փող սարքել... Իսկ հաճախորդների մեծ մասը ամոթից կամ առաջին պահից չհասկանալով՝ համաձայնվում է, ու այսպես կոպեկները ձյան գնդիկի նման գլորվելով մեծանում ու դառնում են դրամ, լցնելով մուրացկան մեծահարուստի գրպանը...Որպես կրթված ու կիրթ մարդու՝ ինձ համար վիրավորավորական է, երբ անգրագետ հալով սեփականատերն ինձ նմաններին փորձում է օրը ցերեկով ,,հիմարի,, տեղ դնել, երբ մի ամբողջ ազգ ամեն օր քննարկում է նրա անդեմ ու անաստված կերպարը, որ շա՜տ հեռու է հայ մարդուն հարիր արժեքներն իր մեջ կրելուց... Ասելիքս ամփոփելով՝ կոչ եմ անում խանութների այդ ցանցից բոլոր օգտվողներին. մի՛ թողեք ձեր մանրը շներին բաժին, և երբ բարետես ու բարեհամբույր աղջիկը ձեզ իբրև պատասխան հարցի նման հնչեցնում է.,, Փոխանցե?մ ձեր մանրը բոնուս քարտին,,՝ բացատրեք նրան, որ ինքը և իր՝ լկտիության բոլոր սահմանները գերազանցած տերը գործ չունեն ձեր մանրի հետ... Որովհետև մուրացկանության ու թալանի այսօրինակ տարբերակն ուղղակի սպանիչ է ու ծաղր յուրաքանչյուրիս ինքնասիրությանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել