Մենք ընդհանուր դահիճ ենք, որ մարդ գտնենք ու հոշոտենք:
Կտարբերվեմ բոլորից ու կընդվզեմ՝ բարձրացնելով ցավալի մի հարց, որից բոլորը գոհ են...
ՃՈ աշխատակիցներին, որոնք 100 եվրո կաշառք են վերցրել և գտնվում են կալանավորման մեջ, սպառնում է 7-12 տարի պատիժ: Հանցանքը ամենավտանգավորն է համարվում՝ առանձնապես ծանր:
Պատկերացրեք, մարդասպանությանը հավասարեցված կարգավիճակ ունեն ՃՈ կաշառք վերցրած աշխատողները:
Ոչ, չեմ արդարացնում հանցանքը, ոչ էլ ասում եմ, թե լավ են արել: Վատ են արել, սխալ են արել և բոլորի պես արժանի են պատժի: Բայց հարց եմ տալիս՝ 7-12 տարի՞: Մի՞թե նրանք այդքան վտանգավոր են մեր հասարակության համար, որ նրանց առնվազն 7 տարի պետք է մեկուսացնել:
Գիտեք ի՞նչ է 7 տարվա բանտը: Չեք իմանա: Ու քննիչը, որ տենց հոդված ա դրել էդ աշխատողների վրա, 7 ժամ չի կարա կտրվի իրա ընտանիքից: 7 տարի: Բերանո՞վ եք ասում․․․
Ու մենք 7 տարի առնվազն կդատենք ՃՈ 2 օրինազանց աշխատողներին մենակ նրա համար, որ մի հատ երգիչ Հայաստանի մասին լավ կարծիք ունենա:
Չէ, սա կոռուպցիայի դեմ պայքար չէ, սա արդարություն վերականգնել չէ, սա ուղղակի մատաղ անել է: Ու մենք անունը դրել ենք արդարություն և մի հատ փրջոտ երգչի կարծիքի համար 2 հատ սովորական աշխատող ենք մատաղ անում:
7 տարին մատաղ անել ա: Ոչ մեկդ չեք կարա պատկերացնեք էդ տղերքի ընտանիքի վիճակը հիմա:
Կրկնում եմ՝ վատ բան են արել, ազատեք գործից, զրկեք պաշտոն վարելու իրավունքից, ուղարկեք մեկ տարվա ձրի աշխատանքի, որ էլ մյուս անգամ նման բան չանեն, բայց առնվազն 7 տարի էդ տղերքին դատելով դուք նրանց սպանում եք: Նրանց հետ միասին մատաղ եք անում նրանց ընտանիքներին, ու էդ ամենը՝ արդարության անվան տակ:
Էս ամենը արդարություն չէ, էս ամենը անուն էլ չունի:
Հա, ես միակն եմ ձեր բոլորի մեջ, որ ունեմ համարձակություն ու որպես հասարակության անդամ խնդրում եմ ազատ արձակել կամ գոնե մեղմացնել պատժի տեսակը...