Artsakhpress.am-ը գրում է.

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

 ՖԻԴԵ-ի դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 2805 միավորով երկրորդն է: Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն  Մագնուս Կարլսենն է, ով ունի 2837 միավոր: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Շահրիյար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը,  Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը,  Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների մեջ մտել են նաև Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ տեղ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել