Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը և նրա սիրելին՝ Անիտա Այվազյանն ամուսնացել են՝ օրինականացնելով իրենց հարաբերությունները: Նշենք, որ զույգն արդեն 3 տարի է ինչ հարաբերությունների մեջ է: 

Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները և լուսանկարներն արարողությունից: 

Զույգի ամուսնության պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել Երեւանում: Արարողության լուսանկարներով կիսվել է դրանց հեղինակը՝ Արման Կարախանյանը: 

Նախորդ տարվա հոկտեմբերին էլ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը: Զույգն առաջին անգամ է հրապարակել դստեր հետ հոլովակ՝ հայտնելով առաջնեկի անունը: 
«Զաբելի առաջին ջազային համերգն էր, որը նրան շատ դուր եկավ»,- հոլովակին կից գրել էր Անիտան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել