Ոչ մի նշանակություն չունի, թե երկիրն ինչ միության կազմում է, եթե հասարակությունը զերծ է ընդհանրական հատկանիշներից։ Այդ ընդհանրությամբ է երկրում ձևավորվում իշխանությունը։ Ինչ միության կազմում էլ լինի մեր երկիրը, կառավարության կազմում, որպես կանոն, միշտ սպրդելու են երկրի նկատմամբ անտարբեր մարդիկ, որոնց միակ մտահոգությունը բյուջեն յուրացնելն ու կարճ ժամանակում միլիոնատեր դառնալն է։ Հասարակությունը ոչ թե պայքարում է այս երևույթի դեմ, այլ ինքն է ցանկանում, որ այդպես լինի, որովհետև գրեթե բոլորն անգիտակցորեն ապրում են մի օր իշխանության հասնելու անիրական երազանքով։ Ինքնախաբեությունը դարձել է իրականությունից խուսափելու ձև։ Ըստ երևույթին՝ մարդիկ բնազդաբար զգում են, որ նավը սխալ ուղղությամբ է ընթանում, և իրենք անզոր են ինչ-որ բան փոխելու։ Մնում է փախուստը, այլ խոսքով՝ արտագաղթը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: