Ընթրիքը միավորում և հանգստացնում է ընտանիքի բոլոր անդամներին, ուստի ճաշասենյակի ինտերիերը 2018-ի դիզայներական աշխատանքներում հատուկ տեղ է գրավում: 2018-ի ճաշասենյակի նորաձև միտումները ուրախություն են պարգևում իրենց անսպասելի գույների և նյութերի համադրություններով. կարող եք հանդիպել գյուղական ինտերիերի համադրությանը սառը և էպիկական «տիեզերական» բարձր տեխնոլոգիաների հետ, միջնադարյանին՝ դասական ոճի խառնուրդով:
2018-ի ճաշասենյակների ինտերիերում օգտագործվող նյութերը
- 2018-ի ճաշասենյակում շատ նորաձև է ջերմացնող և տաքուկ փայտի բոլոր երանգները: Նման հանգիստ, փայտե պատեր և կահույք հանդիպում են սկանդինավյան երկրներում:
- Ոսկին և ոսկյա ցողերը դառնում են 2018-ին գերնորաձև շեշտադրումներ, որոնք կիրառվում են անգամ բարձր տեխնոլոգիաներով հագեցած ինտերիերում, բայց ոչ որպես հիմնական տոն: Առավել մեծ տարածք և լուսավորություն ապահովելու համար կիրառվում են կախովի հայելիներ ոսկյա կամ մետաղյա դետալներով պատված:
- Շատ փափուկ գորգերը գերազանց են ճաշասենյակի համար, ինչը ներդաշնակություն և հանգիստ է պարգևում:
- Սրճարանային փայլուն հատակը ընդլայնված տարածության իմիտացիա է ստեղծում և շատ նորաձև լուծում և տեսողական հնարք է ճաշասենյակի համար:
- Հարդարանքը և կահույքը շատ կարևոր են վերջնական ոճի համար: 2018-ի ինտերիերը հագեցած է տաքուկ գորգերով, հաստ տեքստիլով, արհեստական մորթյա կամ տրիկոտաժե նյութերով: Փափկությունը զգացվում է գործվածքների, վարագույրների, նույնիսկ պատերի հարդարման մեջ:
- Բոլորովին հակառակ պատկեր է ուլտրանորաձև ինտերիերը` հստակ երկրաչափական սուր անկյուններով ու պատկերներով, անհավասար տեսքով գորշ պաստառներով, արդյունաբերական ջունգլիների իմիտացիաներով:
Այո, թերևս, ամեն ինչ հնարավոր է 2018-ի նորաձև ճաշասենյակում:
2018-ի ճաշասենյակների ինտերիերում օգտագործվող գույները
2018-ի ճաշասենյակում կհանդիպենք իրական հստակ գույների, ինչպես նաև նոր ալիքանման երանգներով ավանդական համադրության սխեմաների:
- Կանոն սև, սպիտակ և մոխրագույն համադրության, որը հաճախ հանդիպում է բնության մեջ: Մոխրագույն երանգները հավասարակշռում են սևն ու սպիտակը՝ ստեղծելով ավելի վիզուալ լայն ծավալ սենյակում:
- Արծաթագույնը հատկապես ընդգծված հայտնվում է 2018-ի բոլոր ճաշասենյակներում: Ազատորեն կարող եք օգտագործել արծաթե սեղան, աթոռներ, սպասք, կաբինետ:
- Ճաշասենյակի ձևավորումը 2018-ին ընդգրկում է ընդհանուր էկո-բում ուղղվածությունը: Այսպիսով՝ պետք է ողջունել կանաչները, ծաղիկները, ժայռերի երանգները, մաքուր, թեթեւ կապույտի երանգները: Երկնային պաստառներով և կենդանի բույսերի իմիտացիայով ստեղծվում է խաղաղության և բնության գրկում գտնվելու զգացողություն:
Լուսավորության բազան 2018-ի միտումներով պետք է ճիշտ և հստակ ընտրված լինի, բնական լույսի առատությունը երաշխավորում է ճաշասենյակի դիզայնի հաջողության կեսը: Խոշոր պատուհանները լավագույն լուծումն են այս պարագայում: Բնական լույսի բացակայության դեպքում պետք է նախապատվությունը տալ բաց գունավոր ինտերիերին: