Հայաստանը մայրաքաղաքակենտրոն երկիր է, ինչպես օրինակ Ռուսաստանը, և այդ հարցով նման չէ ԱՄՆ-ին: Ըստ այդմ, ընտրական գործընթացից հետո նորից մարզ այցելելը գտնում եմ անիմաստ և էներգիայի անիմաստ վատնում: Եթե ինչ-որ բան անելու հնար ու եղանակ կա, դա պետք է անել Երևանում, իսկ այնուհետև տեղափոխել մարզեր, հակառակն ուղղակի չի աշխատում: Եթե մարզ այցելելն ընդամենը այդ ինչ-որ հնարի բացակայությունը լցնելու իմաստ ունի, ապա այն ևս անիմաստ է` շատ կարճ ժամանակ անց կպարզվի այդպիսի լինելը: Լավ կլիներ ինչ-որ գաղափարներ ունենալ, դրանք հրապարակայնացնել, քննարկել, իսկ այնուհետև կատարել գործողություններ. մարզ այցելելն ի վերջո գործողություն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4495449475260?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



