Նկատե՞լ եք, «Դլե յաման» քիչ ենք երգում, սկսել ենք այլևս մեր օտարերկրյա հյուրերին հայ ազգի հետ ծանոթացնելիս առաջինը չասել՝ ցեղասպանված ազգ ենք... Նկատե՞լ եք, մեր մեջ , յուրաքանչյուրիս մեջ ամենակարողի հոգին է նստում, որ կարող ենք բան փոխել, որ կարող ենք թշնամուն սաստել, որ կարող ենք պետք եկած պահին, առանց վարանելու զենք վերցնենք ու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրվել...
Այսօրվա Հայաստանը սկսվում է Արցախից, սա բոլորս գիտակցում ենք, մեծից փոքր, շարքային քաղաքացուց մինչև պաշտոնյա ու սա շատ լավ է ... Բազմաթիվ զրույցներ եմ ունենում ռուսական ուղղվածություն ունեցողների, եվրոպական ու արևմտյան ուղղվածություններ ունեցողների հետ, ի ուրախություն ինձ, բոլորն էլ մի հարցում համակարծիք են. ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆ Է ... Տղերք, թուրքը, հենց սրանից էր վախենում, որ մեզ չի կարա այս հարցում բաժանի, այս հարցում տարանջատում մտցնի: Ասեմ ավելին, արդեն բոլորի մոտ հասունանում է այն միտքը, որ խաղաղության միակ ճանապարհը թշնամին թողել է բնական սահմանին ՝ Քուր գետին, հասնելը ... Հայոց բանակի բազկի ուժը զինվորն է, սպան է, մեր տղերքին աչքի լույսի պես պահենք ու պահպանենք... Գործ ունենք անելու... ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել