-Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից:
Հիսուս նրանց մի առակ էլ պատմեց և ասաց.
-Հարուստ մի մարդ կար, որի արտերն առատ բերք տվեցին: Նա մտածում էր և ասում. «Ի՞նչ պետք է անեմ, որովհետև հունձս ամբարելու համար շտեմարաններիս մեջ տեղ չմնաց: Այո՛, գիտեմ, թե ի՛նչ պետք է անեմ. կքանդեմ շտեմարաններս, ավելի ընդարձակները կշինեմ և այնտեղ կհավաքեմ ցորենս և իմ բոլոր բերքերը: Ապա ինքս ինձ կասեմ. “Ո՛վ մարդ, քանի երկար տարիների համար կուտակած հարստություն ունես, հանգի՛ստ եղիր, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր”»: Բայց Աստված ասաց նրան. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ վերցնելու եմ քեզնից, ո՞ւմ է մնալու քո պատրաստածը»:
Եվ Հիսուս եզրակացրեց.
-Նույնն է բոլոր նրանց պարագան, ովքեր միայն իրենց համար են հարստություն դիզում, փոխանակ հարստանալու Աստծու աչքին:
(Ղուկասի ավետարան 12:15-21)
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/ruben.zargaryan/posts/1926933594000410
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել