Եվրամիության անդամ հանդիսացող Արևելյան Եվրոպայի երկրներն էլ, մեծ հաշվով, Հայաստանից շատ առաջ չեն:
ԵՄ-ն Գերմանիան է, Ֆրանսիան է, մի փոքր՝ Բելգիան, Իտալիան, ավելի քիչ՝ Իսպանիան, Նիդերլանդները, Ավստրիան և Շվեդիան: Լեհերն են փորձում ինչ-որ բան անել, իսկ մնացածն ուղղակի սպառման և էժան ռեսուրսի շուկա են ԵՄ հիմնական դերակատարների համար:
Այնպես որ, Հայաստանի տնտեսությանն էլ, մեծ հաշվով, առանձնակի ոչինչ չտվող երևույթ է: Մեզանից միայն բնական ռեսուրսներն են նրանց պետք:
Անվտանգության առումով էլ Եվրոպան պաշտպանության կարիք ունի, էլ ուր մնաց՝ Հայաստանին պաշտպանի: Այնպես որ, այս հարցում էլ ոչինչ չի տալու:
Տարօրինակ կհնչի, բայց առանց վիզայի Եվրոպա մեկնելու թույլտվությունն ավելի շուտ շարքային քաղաքացիների առաջ դռները կփակի, այլ ոչ թե կբացի: Հատկապես առողջական խնդիրներ ունեցողների համար, ովքեր իրենց կյանքը փրկելու համար Եվրոպա են գալիս:
Հայաստանի մեծահարուստները և քաղաքական վերնախավը եվրոպական տարբեր երկրների անձնագրեր և Եվրոպայում տարբեր բիզնեսներ վաղուց ունեն: Այնպես որ, այս համաձայնագիրն «ընտրյալների» համար է:
Կարծում եմ, որ, ինչպես Ռուսաստան-Թուրքիա փոխադարձ պատժամիջոցների ժամանակ, Հայաստանը դարձավ տարանցիկ տնտեսական կամուրջ, այդպես էլ Ռուսաստան-ԵՄ պարագայում են փորձելու նույնը անել:
Իրականում Հայաստանի ուժեղ տնտեսությունը ԵՄ-ի շահերից է բխում: Ինչքան ուժեղ կլինի Հայաստանի տնտեսությունը, այնքան ինքնիշխան կլինի նա: Իսկ հզոր տնտեսությամբ ինքնիշխան Հայաստանը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ Թուրքիային:
Այնպես որ, մեզ՝ անտեղյակներիս, մնում է սպասել և տեսնել, թե ինչի համար էր իրականում նախատեսված այս համաձայնագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել