shamshyan.com-ը գրում է 
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ արագաչափի մոտ, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Դավիթ Փարեմուզյանի վարած Porsche Cayenne մակնիշի 99 DO 008 համարանիշի և 22-ամյա Ռոմա Առաքելյանի վարած Opel մակնիշի 08 DD 003 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, Porsche-ն էլ բախվել է երկաթե սյանը։ 

ամբողջական նյութը կարդացեկ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել