Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար.
«Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել