Երեկ` ապրիլի 17-ին, տեղի ունեցավ Սոնայի և Արմեն Հովհաննիսյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: Բոլորի համար անսպասելի, բայց հաճելի փաստ` Սոնան երգը կատարում է հայերեն:

«Սիրո ալիք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Ալեն Մենուան է, սցենարիստը` Արմեն Վաթյանը: Ժողովրդական և էստրադային ոճերում հանդես եկող Արմեն Հովհաննիսյանը և Սոնան անցած տարի ծանոթացել են Մոսկվայում և որոշել ներկայանալ համատեղ կատարումով: Նկարահանումները ընթացել են Երևանում և Դուբայում: 

Մայրաքաղաքի «Yans» ակումբում հավաքվել էին Սոնայի ու Արմենի մտերիմներն ու ընկերները, որոնց թվում շատ  էին սիրված ու ճանաչված  հեռուստադեմքեր: Բնականաբար, երեկոյին ներկա էր նաև «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանը, ով նախագծում Սոնայի թիմից էր, նաև նույն մրցույթի եզրափակչի մասնակից Նարեկ Մակարյանը: Երեկոյի հանդիսավարն էր Ռաֆայել Ղազանչյանը: 

ArmStar.am-ը շնորհավորում է Սոնային և Արմենին տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ և ներկայացնում լուսանկարներ միջոցառման ընթացքից:

Լուսանկարները` Գրիգոր Ասատրյանի (ArmStar.am)

Շարունակությունն՝ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել