Հայաստանյան հին քաղաքական դաշտին, այդ թվում ընդդիմությանը բնորոշ գծերը՝

1. Ամեն տեղական վոժդի ու վոժդիկի ինքնասիրահարվածություն, անհամարժեք ինքնագնահատական,

2. Որեւէ քաղաքական շարժման վերելքի պահին՝ գերուղղափառություն, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու մոլուցք, ներքին քննադատության բացակայություն,

3. Ճգնաժամային պահերին՝ առնետավազք, քննադատողականության հանկարծակի եւ հետադարձ «բացահայտում»,

4. Ղզիկական նվնվոց եւ աբիժնիկություն առնետավազքից հետո: Սրան պետք է հակադրվի՝

1. Համարժեք ինքնագնահատական՝ առանց այս կամ այն կողմ չափազանցման, իրապաշտական հայացք,

2. Ներքին առողջ քննադատություն ճիշտ պահին, այլ ոչ թե պոստֆակտում,

3. Ճգնաժամային պահերին՝ հավատարմություն եւ կայունություն,

4. Ուրախ եւ հաստատողական ոճ, ասպետականություն, քաղաքակիրթ բաժանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել