Սրան ի պատասխան Թուրքիան փորձում է իր հակաքայլերը խաղարկել և թուրքական իշխանական պարբերականներից մեկի հրապարակման համաձայն, Թուրքիայի օրակարգում հայտնվելիք հակաքայլերից առաջինը կարող է լինել 2012 թ. Թուրքիայի Քյուրեջիք ավանում տեղակայված ՆԱՏՕ-ի AN-TPY 2 հեռահար ՀՀՊ ռադիոտեղորոշիչ կայանի գործունեության դադարեցումը կամ նույն թուրքական պարբերականի ձևակերպմամբ՝ «Քյուրեջիքը փուչիկի վերածելը»: Նման քայլով, սակայն, Թուրքիան հարցականի տակ կդնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ համակարգին, որի մաս է կազմում 2010 թվականից: Այդ համակարգի չեղարկմամբ, ըստ պարբերականի, առաջին հերթին անվտանգության լուրջ խնդիրների առաջ կկանգնի Իսրայելը, որը կզրկվի Իրանից արձակվելիք բալիստիկ հրթիռների դեմ կարևոր նախազգուշացման համակարգից, քանի որ այդ ՌՏԿ-ն տեղակայվել էր առավելապես Իրանից Իսրայելի դեմ արձակվելիք հրթիռներից պաշտպանվելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել