23-ամյա ավստրալուհի Շերիդան Լարքմանը կրծքի փոքրացման վիրահատության համար միջոցների հավաք է սկսել: Կրծքի 10-րդ չափը կնոջը թույլ չի տալիս նորմալ կենսակերպ վարել և հանգեցնում է մեջքի մշտական ցավի։

Լարքմանը կրծքի փոքրացման հերթ է կանգնել դեռևս 16 տարեկանում․ այդ ժամանակվանից կուրծքը նրան անհարմարություն է պատճառել: Առաջին երեխայի ծնունդից հետո Շերիդանի կուրծքը շարունակել է մեծանալ, հիմա հասել է 10-րդ չափի:

«Դա քանդեց կյանքս: Ես ատում եմ կուրծքս… Միշտ ատել եմ այն: Ես բարձրահասակ չեմ, ուստի դրանց քաշը և չափը փոխհատուցելու համար ոչինչ չունեմ»,- ասում է նա:

Երկու երեխաների մայրը վախենում է, որ տարիքի հետ իր խնդիրները կսրվեն, և ինքը չի կարողանա նորմալ տեղաշարժվել մեջքի ցավի պատճառով:

Կրծքի փոքրացման համար իր բացած բարեգործական դրամահավաքի մասին Շերիդան ասում է. «Խնդրում եմ, ինձ օգնեք վճարել կրծքի փոքրացման համար, որպեսզի ես պահպանեմ առողջությունս և կարողանամ առանց խնդրի վայելել կյանքը, երեխաների հետ շփումը և հոբբիս»:

 Sheridan said she gets red raw rashes under her boobs and her bras often leave painful marks Sheridan has looked into getting a reduction done privately but she cant afford it

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել