Հայաստանում արտադրվող «Մակնիշ» ա, մի զարմացեք: Սա արդեն մեր երկրի համար նորմալ երևույթ ա ու ի տարբերություն այլ մակնիշի արտադրանքների, շատ ցավալի ա, որ նման մակնիշը իրա նմաններին ա արտադրում:
Շատերի մոտ էլ իրանց նմանների վերարտադրությունը կյանքի նպատակ ա: Սկսեմ էս կյանքի նպատակին հասնելու սկզբնական փուլից, այսինքն՝ ընկեր ընտրելու պահից:
Եթե մտածում եք, որ ես սրա մասին խոսելու իրավունք չունեմ, քանի որ ես նույնպես աղջիկ եմ, ապա չարաչար սխալվում եք: Ես ունեմ աղջիկներին մեղադրելու բոլոր իրավունքները. ես շատերի հետ եմ շփվում ու իրանց հոգեբանությանը քաջատեղյակ եմ:
Ինչպե՞ս են աղջիկները “փեսացու” ընտրում
Կարճ ու կոնկրետ- նայում են մեքենային ու մտքով կշռում են իրա վրայի ոսկեղենը:
Ու ինչի՞ ա իրանց թվում, որ եթե մեկը մեքենա չունի, ինքը լավ տղա չի, չի կարա ընտանիքի հայր լինի: Կամ ինչով ա հայ տղեն պակաս էս քռչոտներից որ գնում սրանց հետ պսակվում են, իսկ հայերին ինչ անուն ասես կպցնում են: Ինչա իրանք ավելի խելացի են, ավելի հարուստ թե՞ ավելի շեղաչք գրողը տանի:
Չի կարելի չէ՞ համաաղջկական ձեւիստություններին զոհ գնալ, քսվել նենց, ոնց մնացածը, հագնվել հարեւանի աղջկա նման, մտքում մրցել ում յուբկեն ա ավելի կարճ, ում ընկերն ա ավելի սիմպո:
Գիտե՞ք ինչ ձեւի աղջիկներ են պակասում մեր հասարակության մեջ- ճիշտն ասող ու դեմքին ասողԼ Նենց եմ ջղայնանում, որ աղջիկները դեպքին ժպտում են, իսկ հետեւիցդ ինչ ասես ասում: Ու նմանները նեղվում են, որ հանկարծ ինչ-որ մեկը ճիշտը շրխկացնում ա դեմքներին:
Ամբողջ թիթիզական շրջապատով նստում քննարկում են, թե էսինչը իրա չեղած հալով հլա մեզ ինչեր ա ասում:
Ու չես էլ կարա նման աղջիկներին բացատրես, որ կկուն հոտած ա լինում, ասում ա բնից ա: Միշտ էլ տենց ա էլի բոլոր հոտածները ուզում են իրենց փթածությունը տարածեն մնացածի վրա, քանի որ ով իրանց նման չի մտածում, պիտի վառեեել, էլ ի՞նչ աղջիկ, որ պետք ա ճիշտն ասի ու հավայ տեղը դեմքիդ չժպտա:
Նման մարդիկ անգամ մոտիկ ընկերուհու թերությունները չեն ասում, իբր կուլտուրային զոհ գնալով, բայց դրա տակ ուրիշ ճ ա թաքնված, ոչ թե քաղաքավարությունը:
Հ.Գ.Այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր ինձ չեն սիրում- շնորհակալ եմ իմ անունը ձեր խոսակցության նյութ դարձնելու համար:Ես ինձ կամաց-կամաց ստացված կադր եմհամարում: