Գայլերի հետնորդները համարվող հասկիները չափազանց բարի են և պատրաստ են ամեն ինչի՝ հանուն իրենց տիրոջ: Այս շներն իրենց խելացիությամբ և մի շարք անհավանական հատկություներով գրավել են շատերին:
Նրանք, անկասկած, կարող են լինել ընտանիքի պաշտպանը և սիրելի անդամը: Տեսանյութում տեսնում ենք շան հետ խաղացող փոքրիկին, որը, կարծես թե, զգում է, որ շունն անվնաս է և կարող է ուզածի չափ «տանջել» նրան:
Ի դեպ՝ մասնագետները պնդում են, որ երեխայի և կենդանու կապը պարտադիր է։ Այն երեխաները, ովքեր ավելի շատ են շփվում կենդանիների հետ, նրանց մոտ ասթմայով հիվանդանալու հավանականությունն ավելի ցածր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել