Երեխային թողել էին, որ խաղար հասկիի հետ, սակայն կարծես թե շան համբերությունը «հատեց». ուշադրություն 0:16 վայրկյանին


14:34 , 16 նոյեմբեր, 2017

Գայլերի հետնորդները համարվող հասկիները չափազանց բարի են և պատրաստ են ամեն ինչի՝  հանուն իրենց տիրոջ: Այս շներն իրենց խելացիությամբ և մի շարք անհավանական հատկություներով գրավել են շատերին:

Նրանք, անկասկած, կարող են լինել ընտանիքի պաշտպանը և սիրելի անդամը: Տեսանյութում տեսնում ենք շան հետ խաղացող փոքրիկին, որը, կարծես թե, զգում է, որ շունն անվնաս է և կարող է ուզածի չափ «տանջել» նրան:

Ի դեպ՝ մասնագետները պնդում են, որ երեխայի և կենդանու կապը պարտադիր է։ Այն երեխաները, ովքեր ավելի շատ են շփվում կենդանիների հետ, նրանց մոտ ասթմայով հիվանդանալու հավանականությունն ավելի ցածր է: