Զուգարանի մաքրությունը համարվում է ամենաանցանկալի տնային աշխատանքերից մեկը, սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ այն պարզապես անհրաժեշտ է։ Զուգարանի թարմությունը և մաքրությունը պահպանելը չափազանց կարևոր է ձեր ընտանիքի համար։ Սակայն ո՞վ ասեց, որ դուք չեք կարող հեշտացնել այդ գործընթացը։ Նրա փոխարեն, որպեսզի գնեք թանկարժեք քիմիական նյութեր մաքրության համար, օգտվեք այս հեշտ և բնական միջոցից։ Այն անկացնում է տհաճ հոտը, վերացնում բատկերիաները և թարմացնում օդը։
Ահա, թե ինչ է ձեզ հարկավոր։
Բաղադրիչներ՝
- 160 գրամ սննդի սոդա,
- 60 մլ․ կիտրոնի հյութ,
- ½ բաժակ քացախ,
- ջրածնի պերօքսիդ,
- 15-20 կաթիլ ցանկացած անուշաբույր յուղ։
Պատրաստումը՝
Խառնեք սննդի սոդան և կիտրոնի հյութը փոքր ամանի մեջ։ Առանձին ամանի մեջ խառնեք ջրածնի պերօքսիդը և քացախը։ Ավելացրեք այդ խառնուրդին կիտրոնի և սոդայի խառնուրդից մեկ կաթիլ։ Վերջում ավելացրեք անուշաբույր յուղը ըստ ձեր ընտրության։
Վերցրեք գդալը և պատրաստեք գնդակներ այդ խառնուրդից։ Լցրեք այն խոհանոցային թղթի վրա, որպեսզի այն չոանա։ Այն պետք է չորանա 4 ժամում, ավելի լավ է թողնել ողջ գիշերվա ընթացքում։ Երբ այն ամբողջությամբ կչորանա, պահպանեք այն հերմետիկ ապակե տարայի պեջ։
Ամեն անգամ, երբ դուք կտեսնեք, որ ձեզ զուգարանը մաքրման կարիք ունի, պարզապես օգտագործեք սա։ Դուք կարող եք սա անել 2-3 անգամ շաբաթվա մեջ։։