Մազաթափության դեմ և մազերի աճը նպաստող դեղամիջոցների գներն ուղղակի ցնցող են, իսկ դեղամիջոցները՝ ոչ արդյունավետ:
Ձեզ ենք առաջարկում մի բնական միջոց, որն արագ կկանխի մազաթափությունը և կնպաստի դրանց աճին:
Անհրաժեշտ է
- 3 ճ/գ աղացած դարչին
- 6 ճ/գ մեղր
- 6 ճ/գ ձիթապտղի յուղ
Պատրաստումը
- Ջրային գոլորշու վրա մի փոքր տաքացրեք ձիթապտղի յուղը, ավելացրեք մեղրն ու դարչինը և լավ խառնեք:
- Ստացված խառնուրդը քսեք գլխին, ծածկեք սննդի համար նախատեսված ցելոֆանով, վրայից փաթաթեք սրբիչով և թողեք 1 ժամ: Լվացեք տաք ջրով:
- Կրկնեք պրոցեդուրան շաբաթական 3 անգամ:
Մազաթափության պատճառները կարող են լինել
- Օրգանիզմում երկաթի պակասը
- Հորմոնալ խանգարումներ, որոնք պայմանավորված են վահանաձև գեղձի դանդաղ աշխատանքով
- Սխալ սնունդը և վիտամինների պակասը
Զգուշացում. օգտագործելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ և համոզվեք, որ այն չի վնասի ձեր առողջությանը, ինչպես նաև չունեք ալերգիա մեղրից և դարչինից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել