Կինոպրոդյուսեր Ռոդջեր Դորակսը մահացավ սրտի անբավարարությունից:

Նա կտակել էր իր ողջ կարողությունն իր շանը՝ Մաքսին՝ զրկելով իր կնոջը՝ 24-ամյա դերասանուհի Ռ. Դոռկասային, 64 մլն դոլար ժառանգությունից:

Կինը դիմեց դատարան՝ փորձելով ժառանգությունը վերցնել Մաքսից, մինչդեռ դատարանը չբավարարեց հայցը:

Դերասանուհին մտածեց այլ տարբերակ ժառանգությանը տիրանալու համար և գտավ:

Քանի որ շունը ճանաչվել էր ԱՄՆ քաղաքացի, դերասանուհին կարողացավ ամուսնանալ շան հետ, միևնույն ժամանակ դարձավ Մաքսի խնամակալը: 

«Համաձայն ՀՀ Օրենսդրության՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը։ Նշված նորմի բովանդակությունից երևում է, որ ամուսնությունը կնքվում է միայն մարդկանց միջև, իսկ այն հարցին՝ արդյո՞ք մեր երկրում կարող ենք կտակել կենդանուն, նշենք՝ կտակի ազատության իրավունքը թույլատրում է քաղաքացուն իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, մինչդեռ՝ միայն անձի: Կենդանին չի կարող լինել ժառանգ»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի «Հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` օրենսդիրը, ամրագրելով «անձ» եզրույթը, նկատի ունի ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն և միջազգային կազմակերպությունները:

Մինչդեռ վերջիններիս մեկ բառով «անձ» անվանելը, կարծում ենք, այդքան էլ ամբողջական և ճիշտ չէ:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել