Համացանցում հայտնվել է Բեյոնսեի հազվագյուտ լուսանկարները՝ 5 ամսական Սերի ու Ռումիի հետ։
Հունիսին երգչուհին երկրորդ անգամ էր մայր դարձել՝ լույս աշխարհ բերելով երկվորյակների։ Մինչ օրս ծնողները պապարացիներից թաքցնում էին փոքրիկների դեմքը, սակայն օրերս պապարացիներին հաջողվել է լուսանկարել Բեյոնսեին երեխաների հետ։ Ընտանիքին նկատել են Մայամիում հանգստի ժամանակ։ Երգչուհին հետևել է Սերին, իսկ նրա մայրը՝ Թինան, խաղացել է Ռումիի հետ։ Ջեյ Զին էլ զբաղվել է ավագ դստեր՝ Բլյու Այվիի հետ։
Ինտենսիվ մարզումների և ճիշտ սննդակարգի արդյունքում Բեյոնսեն վերադարձել է նախկին կազմվածքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել