Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 5.75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը: Հերթական թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարումը` 11.09.2020թ.-ին: Նախատեսված է, որ այս թողարկումը ևս կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի բորսայում: 

Հիշեցնենք, որ Յունիբանկի դոլարային պարտատոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում: Ցուցակումը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնելու հասցեական և ռեպո գործարքներ: 

Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` Յունիբանկը ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի և բաժնետոմսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության և Յունիբանկի արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին: 

2017թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով՝ Յունիբանկը դրական ֆինանսական արդյունք է գրանցել բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի ապահովումը: Բանկի ակտիվները գերազանցել են 189 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 153,5 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,4 մլրդ դրամ: 

Moody’s Investors Service միջազգային գործակալությունն ընթացիկ տարվա սեպտեմբերին Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել