ա. Ինչքան արագ կարելի է տարածել միակողմանի տեղեկատվություն՝ անարգանքի սյունին գամելով տնօրեն-դասատու-երեխաներ-ծնողներ շղթան։
բ. Եթե երեխան գոնե մի փոքր դիմադրեր, ոչ թե թարթիչներ, նույնիսկ զուգարան էլ չէին հասնի, եթե, իհարկե, զուգարան են հասել:
գ. Ակներև է երեխայի հայր-երեխայի մայր վատ հարաբերությունների հետևանքը երեխայի վրա:
դ. Ինչքան հասկանում եմ, ամեն դեպքում երեխան ինչ-որ առողջական/հոգեբանական խնդիրներ ունի և այդքան էլ համատեղելի չէ սովորական դպրոցի ուսման պրոցեսի հետ: Ներառական կրթության հապշտապ ներմուծելու հետևանքներից մեկն է:
ե. Թարթիչները կտրել առանց աչքը վնասելու անհնար է: Ամենայն հավանականությամբ, հակառակ պրոցես ա տեղի ունեցել, ու դասարանցիները ծաղրել են առանց թարթիչների դպրոց եկած երեխային:
Ամեն դեպքում շատ սխալ էր միակողմանի տեղեկատվության հիման վրա քֆուր-քյաֆար կապելը,
հայր-մայր հարաբերությունները դպրոց ներքաշելը:
Դպրոցի տնօրենն էլ իրավունք չուներ երեխայի անձնական ու հոգեբանական խնդիրների մասին բարձրաձայնել. հասկանում եմ՝ ուրիշ ճար չկար, բայց չունի: