Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստը: Արդեն ժամանել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, խորհրդի անդամներ, պատգամավորներ:
Գրեթե բոլոր նախարարների տրամադրությունը կարծես բարձր էր, համենայնդեպս՝ վերջիններս ՀՀԿ գրասենյակ մտնելիս ժպտում էին:
Հիշեցնենք, որ օրակարգում՝ ՀՀ վարչապետի նշանակման հարցն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



