Newmag.am-ը գրում է.
Այն մասին, թե ինչպես է աշխատում մոլորակի ամենատարածված սոցցանցի` ընկերներ խորհուրդ տվող համակարգը
Առաջին հայացքից թվում է, թե Facebook-ը խորհուրդ է տալիս ընկերանալ մարդկանց հետ այնպես, ինչպես դա տեղի է ունենում իրական կյանքում. Դուք ասում եք, որ ճանաչում եք ինչ-որ մեկին, և սոցցանցը Ձեզ է ներկայացնում նրանց, ում ճանաչում է Ձեզ ծանոթ այդ մարդը: Իրականում համակարգի աշխատանքն ավելի բարդ է:
Facebook-ի Ձեր պրոֆիլից զատ կա ևս մեկը: Այդ մեկի համար հավաքում են տվյալներ այլ օգտատերերի սմարթֆոններից մուտքային ու ելքային հաղորդագրությունների հիման վրա: Ձեր պրոֆիլին կցվում են կոնտակտային տվյալներ, որոնք Դուք համակարգին երբևէ չեք ներկայացրել: Այս ստվերային պրոֆիլների մասին հայտնի է դարձել բոլորովին վերջերս և քչերը գիտեն դրանց գոյության ու առավել ևս` պոտենցիալի մասին: Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան բան գիտի Ձեր մասին ընկերությունը: Մարդկանց միջև կապի բնույթից է կախված, թե ինչպես կաշխատեն համակարգի ալգորիթմերը: Չի բացառվում նաև, որ ընկերությունն իրոք աչքի է անցկացնում օգտատերերի աշխատանքային փոստարկղը:
Սոցցանցում գրանցվելիս ձեզ անմիջապես խնդրում են ներկայացնել հասցեագրքի տվյալները, որպեսզի ծառայությունը կարողանա ձեզ հարմար ընկերներ գտնել: Կայքի բրաուզերային տարբերակում ընկերների որոնման էջը նույնպես կասկած չի հարուցում, բայց այս դեպքում էլ ընկերությունը պահպանում է փոխանակված կոնտակտների ամբողջ տեղեկությունը: Սմարթֆոնների համար նախատեսված տարբերակում ձեզ անմիջապես տեղեկացնում են` տեսեք` ով կա Facebook-ում, բայց միաժամանակ Դուք պետք է ներբեռնեք ձեր կոնտակտները: Ներքևում նշված է՝ «Ձեր կոնտակտների վերաբերյալ ամբողջ տեղեկությունը կուղարկվի Facebook, որպեսզի օգնենք ձեզ և մյուսներին ընկերներ գտնել ավելի արագ»:
Այս առանց այդ էլ լղոզված ձևակերպումն ավելի երկիմաստ է դառնում, երբ սեղմում եք «մանրամասն» կոճակը.
«Եթե ցանկանում եք ընկերներ փնտրել Facebook-ում, ապա մենք կօգտագործենք ու անվտանգ կպահպանենք Ձեր կոնտակտների վերաբերյալ տեղեկությունը` ներառյալ բոլոր անուններն ու մականունները, կոնտակտների լուսանկարներն ու հեռախոսահամարները, նաև այն տեղեկությունը, որը Դուք կարող էիք ավելացնել, օրինակ` տեղեկություն ընտանեկան կարգավիճակի կամ մասնագիտության վերաբերյալ: Սա թույլ կտա Facebook-ին համապատասխան ընկերների թեկնածություններ խորհուրդ տալ ձեզ և մյուսներին, բացի այդ` բարելավել ծառայության որակը»:
Բայց ընկերությունը խնդրում է ընկերության առաջարկ ուղարկել միայն նրանց, ում ճանաչում եք, կամ ով դեմ չի լինի ընկերության առաջարկ ստանալ: Հետո էլ Facebook-ը վերցնում ու անում է այն, ինչ Ձեզ խնդրել էր չանել: Եթե Դուք ձեր կոնտակտները փոխանցելու թույլտվություն տաք, ապա դրանք բոլորը կհայտնվեն սոցցանցի տրամադրության տակ: Դրանց միջոցով համակարգը փորձելու է Ձեր և ձեր կոնտակտային արխիվի բոլոր անդամների միջև ինչ-որ ընդհանուր բան գտնել, և Դուք դա չեք էլ նկատի:
Facebook-ը վստահեցնում է, թե չի ստեղծում այն մարդկանց ստվերային պրոֆիլները, որոնք սոցցանցում գրանցված չեն: Բայց այդ մասին հայտնի դարձավ 2013թ.-ից, երբ ընկերությունը հայտարարեց, որ հայտնաբերել ու վերացրել է «բագ»-ը: Խնդիրն այն էր, որ երբ օգտատերը ներբեռնում էր տվյալները ֆայլի տեսքով, դրա միջոցով կարելի էր իմանալ ոչ միայն բաց, այլ նաև փակ, ստվերային տեղեկությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։