Ապրիլի 15-ին 'Նոր ալիքի' երեկոն էր: Մայրաքաղաքի 'Յանս' համերգասրահում կայացավ համերգ, որին մասնակցում էին 'Նոր ալիք' մրցույթի տարբեր տարիների Հայաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև այս տարվա թեկնածու մասնակիցները:

Երգեցին Մհերը, Էրիկը, Սուրեն Առուստամյանը, 2010թ. մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը, և այս տարվա հավակնորդներ 'Հայաստանի ձայնը' ճանաչված Մերի Մնջոյանը, Նարեկ Մակարյանը, Նիկ Էգիբյանը, Աիդա Քալանթարյանը: Ցավոք, երեկոյին չէին կարողացել ներկա գտնվել  Էմմին ու Ռազմիկ Ամյանը:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանյան ընտրության արդյունքում կիսաեզրափակիչ փուլ են են անցել և ապրիլի 21-ին ու 22-ին արդեն Մոսկվայում իրենց ելույթով կներկայանան Մաշա Մնջոյանը, Նարեկ Մակարյանը, Նիկ Էգիբյանը, Աիդա Քալանթարյանը, և նրանց կմիանան 'Հայաստանի ձայնը' նախագծի մասնակից Մարտ Բաբայանը և անմիջապես Գերմանիայից` Իվետա Մուկուչյանը:

ArmStar.am-ը մեր մասնակիցներին մաղթում է հաջողություն և փայլուն ելույթ:

Ներկայացնում ենք միջոցառման ֆոտոհաշվետվությունը

Լուսանկարները` Գրիգոր Ասատրյանի / ArmStar.am /

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել