Ռուս միլիարդատեր Յուրի Միլները կազմակերպում է առաջին անձնական թռիչքը դեպի Սատուրնի արբանյակ: Նա նպատակ ունի այնտեղ գտնել օրգանական կյանքի հետքեր: Արբանյակը վաղուց է գրավում գիտնականներին, քանի որ կա կարծիք, որ այնտեղ կյանք է եղել: Նրա մակերեսը պատված է սառույցով, և կա վարկած, որ սառույցի տակ օվկիանոս է: Չնայած նրան, որ հնարավոր է՝ օվկիանոսը ջուր չի պարունակում, գիտնականները, միևնույն է, չեն բացառում օրգանական կյանքի գոյության տարբերակը: Հարուստ բիզնեսմենը հայտարարում է մոտակա «ուղևորության» մասին, սակայն նշում է, որ դրա համար դեռ գումարային մեծ ներդրումներ են պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: