Newmag.am-ը գրում է.

newmag-ի թղթակիցը Վաշինգտոնում զրուցել է Ռիչարդ Բուանգանի հետ։ Նա ԱՄՆ Պետքարտուղարության ձայներից է արդեն 2 տասնամյակ: Նա է ղեկավարում միջազգային լրատվամիջոցների ու արտաքին մամուլի կենտրոնների աշխատանքը:

 Richard Buangan, Director of International Media Relations for the Department of State, addresses Pengyous during their visit to the State Department

Ռիչարդ Բուանգանը Երուսաղեմում, Գազայի հատվածում եղել է կրթական և մշակութային ծրագրերի մամուլի պատասխանատու, աշխատել է որպես սոցիալական մեդիայի պլատֆորմների ղեկավարման և թվային ռազմավարությունների մշակման գրասենյակի տնօրեն: Ռիչարդը Պեկինում ԱՄՆ դեսպանատանը եղել է մամուլի խոսնակ, նաև՝ մամուլի քարտուղար, պետքարտուղարներ Կոլին Փաուելի և Քոնդոլիզա Ռայսի աշխատակազմի օգնականը: Բուանգանն, իսկական դիվանագետի պես, ավելի հեշտ խոսում է իրողությունների մասին, որոնցից բավական ժամանակ է անցել, նախկին ղեկավարներից անթաքույց հիացմունք ունի Քոնդոլիզա Ռայսի նկատմամբ, խնդրում է չանդրադառնալ Հիլարի Քլինթոնին և սիրով պատասխանում՝ Թրամփի մասին հարցերին:


Թրամփը շատ է թվիթ անում, շատ-շատ…

 Այս նախագահի աշխատանքը շատ թափանցիկ է, նրա արժանիքն այն է, որ ամեն թվիթ, որ նա անում է, իր բառերն են: Նրա թվիթերը կարող են զվարճանալու առիթ տալ ինչ- որ շոուների հաղորդավարների, բայց նա իսկապես լուրջ է վերաբերվում Հյս. Կորեային և Իրանին վերաբերող հարցերին: Այո նրա գրառումներից շատերը հակասական են, բայց դա նրա ձայնն է: Վերջին շրջանում ամանշատ թվիթերյան գրառումներն արել է Նյու Յորքի գագաթնաժողովի ժամանակ, շատ-շատ. հիմնականում արտաքին քաղաքականության մասին էին. որոշները հասկանալի էին, որոշները՝ զարմացնող, որոշներն էլ ունեին պարզաբանման կարիք: Լրագրողներն ու բլոգերները հաճախ խնդրում են պարզաբանել այս կամ այն թվիթը:
«Սպիտակ տանը կամ պետքարտուղարությունում ոչ ոք իրավունք չունի ասելու նախագահին՝ ինչի մասին գրառում կատարել, մենք չենք կարող նրան հարցնել կամ ուղղորդել». սա է այն պատասխանը, որը մենք հաճախ տալիս ենք: Մենք կարող ենք մեկնաբանել՝ կապելով պետքարտուղարության վարած արտաքին քաղաքականության հետ, բայց ոչ ոք չի կարող պատասխանել նրա փոխարեն, դա իր սեփական գրառումներն են:
  Ինչպես բոլոր հասարակ մարդիկ նա էլ է սխալներ անում, ինչպես նաև՝ տպագրական, դրանից բխող թյուրիմածությություններ էլ են եղել, որից հետո սկսել ենք շատ զանգեր ստանալ լրագրողներից:

Մարդը, ում լսում է Թրամփը


  Նա հանդիպում է Թիլերսոնի հետ կանոնավոր՝ շաբաթը 1-2 անգամ ամենաքիչը,
հիմնականում՝ Սպիտակ տանը և դա հնարավորություն է պետքարտուղարի համար արտահայտելու իր տեսակետները, թե ինչ պետք է անի ու ասի նախագահը, իսկ նրա համար հնարավորություն է խորհուրդներ լսելու: Հիմնականում չեք լսի արտաքին քաղաքականության մասին կարծիք, որ  տարբերվում է նախագահի կարծիքից: Վստահաբար կարելի է ասել, որ նա այժմ ավելի լավ է տեղյակ և պատկերացնում է՝ ինչ է կատարվում աշխարհում: Նա լսում է պետքարտուղարությանը, իր խորհրդականներին, և հատկապես՝ Թիլերսոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել