Մինչ Հիսուսը խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ և Հայրոսին ասաց.
-Աղջիկդ մեռավ, էլ մի՛ հոգնեցրու Վարդապետին։
Հիսուսը, այս լսելով, ժողովրդապետին ասաց.
-Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և քո աղջիկը կապրի։
Երբ Հիսուսը ժողովրդապետի տուն հասավ, չթողեց, որ որևէ մեկը ներս մտնի, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և աղջկա հորից ու մորից։ Ներսում գտնվողները բոլորն էլ լաց էին լինում ու ողբում։ Հիսուսն ասաց նրանց.
-Լաց մի՛ եղեք, աղջիկը մեռած չէ, այլ ննջում է։
Նրանք ծաղրում էին նրան, որովհետև գիտեին, որ աղջիկը մեռած է։ Հիսուսը բոլորին էլ դուրս հանեց, ապա բռնեց աղջկա ձեռքից և բարձրաձայն ասաց.
-Վե՛ր կաց, աղջի՛կս։
Նրա հոգին անմիջապես վերադարձավ, և նա ոտքի կանգնեց։ Ապա Հիսուսը հրամայեց, որ ուտելիք տան աղջկան, մինչդեռ նրա ծնողները մնացել էին ապշահար։ Հիսուսը նրանց պատվիրեց, որ կատարվածի մասին ոչ ոքի բան չասեն։
(Ղուկասի ավետարան 8:40-42, 49-56)
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/ruben.zargaryan/posts/1910581455635624
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել