Վերջերս որոշ «հայազգի» ներկայացողներ իրենց ստաբույր «Կաթողիկոսը չգիտի «Հայր մեր»-ը», գրությամբ փորձում էին խաղալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հետ։ Խնդրին անդրադարձել էի ապրիլ 11-ին իմ երկու գրություններով՝ ընդգծելով, որ դա պարզապես այսօրվա տեխնիկական հնարավորությունների օգտագործմամբ զեղծարարություն է՝ խաղալու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հետ։ Հուրախություն մեզ բոլորի, ովքեր արժևորում են Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը, մեր սիրեցյալ հայուհիներից մեկը՝ Ֆլորա Առաքելյանը, որն ապրում է այսօր Սանկտ Պետերբուրգում, ֆիլմը հանձնել է փորձաքննության։ Այսու մեր մեծարգո հայուհու երեկ ուղարկած գրությունն եմ հանձնում բոլորիդ ուշադրությանը՝ տեսնելու համար, թե ինչ հակահայ և հակա Հայ Առաքելական եկեղեցու մութ և թաքնված ուժեր են գործում, որոնց կոչում են 5-րդ շարասյուն, Հայոց Աշխարհում…
Flora Arakelian
Վերջերս սոցիալական ցանցերում մեծ աղմուկ էր բարձրացրել կաթողիկոսին վերաբերող հերթական տեսանյութը: Այդ տեսագրության մասին իր եզրակացությունը տվեց Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիայի և դիզայնի մեդիա-կենտրոնի տնօրեն Ն.Մ. Կուրշևան (վիդեոինժեներ 35 տարվա աշխատանքային ստաժով):
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=bAsFINziSGo
Склейка на видео 30" 13 кадре (скачок и меняется положение стоящих) и с 30" 13 кадра меняется звук-тембр до 42" 04 (замедление и вставка по звуку). Затем идет нормальный текст. Монтаж сделан грубо, непрофессионально.
Анализ сделан по программе Adobe Premiere Pro CS3
Տեսեք, թե ովքեր և ինչ կերպ են գործում մեր Սրբազան Երկրում, որոնց նպատակը մեկ բան է՝ քայքայել մեր Երկիրը՝ մարդկանց պառակտելով և հանելով իրենց սրբությունների դեմ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/238326582974861?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել