
Բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են ապակե տարայում խորոված պատրաստելու համար՝
- խոզի միս (սթեյք) - 1 կգ
- բեկոն - 250 գրամ,
- կտրտած սոխ - 2-3 հատ,
- ½ կիտրոնի հյութ,
- 100 մլ ջուր,
- աղ,
- պղպեղ,
- համեմ,
- խորովածի համեմունքներ։
Պատրաստման եղանակը`
Լվանալ միսը և կտրտել ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացնել աղ, պղպեղ, համեմունքներ և կիտրոնի հյութ։
Սոխը կտրել շրջանաձև և ավելացնել մսին։ Այնուհետև ավելացնել ջուր։ Թողեք՝ մարինացվի 30 րոպե։
Բեկոնը կտրտել հաստ շերտերով։
Դրեք խորովածի շշի վրա միսը, այնուհետև բեկոնը և սոխը։
Ապակե տարայի մեջ դնում ենք մնացած սոխը, ամեն տարայում դնում ենք 4-5 «շամփուր»։
Փակում ենք տարան փայլաթիթեղով։
Կարևոր է, որ ապակե տարան չոր լինի դրսից։
Դնում ենք չտաքացրած ջեռոցի մեջ (որպեսզի տարան չպայթի) և միացնում 180-200 С, 60-80 րոպե։
Ջեռոցը անջատում ենք, որպեսզի սառչի՝ խորովածով լի ապակե տարան թողնելով ջեռոցի մեջ։ Զգուշորեն բացում ենք ջեռոցը, որպեսզի ջերմաստիճանների տարբերությունից ապակե տարան չպայթի։
Հանում ենք համեղ խորովածը։
Վերջ։ Բարի ախորժակ։