Բարև ձեզ, իմ սիրելի պարապիկներ ու նախանձիկներ։ Էսօր էլի «Հայաստանի ձայնի», իսկ ավելի կոնկրետ՝ դրա հաղորդավարների, իսկ մաքսիմալ կոնկրետ՝ Նազենի Հովհաննիսյանի մսերն եմ ուտելու։ Գիտեմ, ոմանք կմեղադրեն, որ սևեռվել եմ նրա վրա, բայց, ազնիվ խոսք, Նազենին ինքն է տալիս բոլոր պատճառներն ու հիմքերը, որպեսզի իմ մեջ պարապության ու նախանձության ուժգին թրթիռ սկսվի։

Ինչ խոսք, «Հայաստանի ձայն»-ի կազմակերպիչները հաշվի են առել գրեթե ամեն ամեն բան, բայց, աչքիս, Նազենիին մոռացել են ասել, որ թեև հաղորդումը հեռարձակվում է շաբաթ երեկոյան, դա բնավ չի նշանակում, որ 16+ հաղորդում է։ «Հայաստանի ձայնի» տարիքային սահմանափակումը 5+ է, ու դրա լսարանի զգալի մաս են կազմում դեռահասներն ու նույնիսկ մինչդեռահասական տարիքի երեխաները։
Իսկ ի՞նչ է անում Նազենին։ Իսկ Նազենին վերջին թողարկմանն այնպիսի տեսքով էր, որ դեռահաս ու ոչ միայն դեռահաս տղամարդ հանդիսատեսի շրջանում երազախաբության ռիսկը լրջորեն բարձրացել է շաբաթ երեկոյից հետո․ թափանցող ու ուլտրակարճ կամբենացիա զգեստ, կարճ, սև, դպրոցական կիսագուլպաներ, անհասկանալի կանաչ գույնի, բարձրակրունկ, ճտքավոր կոշիկներ։ Եթե ամբողջական գնահատական տանք, ապա Նազենին այս թողարկմանն էրոտիզմ էր ճառագում ու դա անում էր այնպես, ինչպես միայն ինքն է կարողանում։



Հիմա այն փաստում, որ Նազենին «16+»-ոտ լուքերով է ներկայանում, ինքնին ոչ մի վատ բան չկա, անգամ ուրախացնում է արական սեռի շատ ներկայացուցիչների, բայց վատ է, որ այդ պրովոկացիոն լուքով Նազենին հա՛մ վիսկիի գովազդ է անում, հա՛մ 5+ տարիքային ռեյթինգով հաղորդման է ներկայանում։ Հետո էլ ասելու եք, թե ինչու են մի մատ լակոտները սկսել նենց հագնվել, ասես Լոլիտան լինեն կամ էլ ինչ-որ էրոտիկ ֆիլմի քասթինգի պատրաստվելիս լինեն։


Ամեն ինչ գեղեցիկ է իր տեղի, ձևի ու ժամանակի հարցում ճիշտ մատուցվելու դեպքում։ Նազենին այս անգամ էլ ձախողեց դա, ու եթե համեմատենք «Կույր լսումներ» փուլի հետ, ապա ավելի լավ էր՝ այն զարհուրելի ծիծակ չստիկներով էլի լիներ, քան այն տեսքով, որ տեսանք։

Հ․Գ․ Առանձին ուզում եմ գովել Միստր Պինգվին Արա Կազարյանին։ Գուցե գերագնահատում եմ նվաստիս դերակատարությունը, բայց ուզում եմ հավատալ, որ նաև իմ պարապության ու նախանձութան գռուզից դրդված Արան ահագին նիհարել է։ Այդ մի հարցում գլխարկս հանում եմ, բայց միայն այդ հարցում։ Մեկ է, բավականին գաղջ է նայվում կադրում ու մեկ է՝ Միստր Պինգվինի պես է հագնվում։

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել