Ողջույն :) Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել «Բեյլիս» (Baileys) լիկյոր պատրաստելու շատ հեշտ բաղադրատոմս: Դրա համար մեզ հարկավոր է`

1 խտացրած կաթ (400 մլ)

2 թեյի գդալ լուծվող սուրճ 

2 տուփ շոկոլադե կաթ (400 մլ) (իսկ եթե չեք կարող շոկոլադե կաթ գնել, այն շատ հեշտ կարող եք փոխարինել 400 մլ կաթի մեջ 2 թեյի գդալ կակաո լուծելով)

180 գր օղի (ես պատրաստելիս նաև շատ քիչ կոնյակ ավելացրի, դա էլ ըստ ճաշակի :Ճ)

Այս ամենը բլենդերով լավ հարեք, հետո 30 րոպե դրեք սառնարանը (չնայած ավելի համեղ է լինում հաջորդ օրը):

Ահա պատրաստ է մեր «Բեյլիսը» (Baileys):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել