Հիսուսի մոտ եկան իր մայրն ու եղբայրները, բայց խուռն բազմության պատճառով չկարողացան մոտենալ նրան: Լուր տվեցին նրան՝ ասելով.
-Քո մայրն ու եղբայրները դրսում են և ուզում են քեզ տեսնել:
Հիսուս ասաց.
-Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որոնք լսում են և գործադրում Աստծու խոսքը:
(Ղուկասի ավետարան 8:20-21)
Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ: Նա աշխարհի գոյությունից էլ առաջ ընտրել էր մեզ՝ Քրիստոսի միջոցով իրեն պատկանելու համար, որպես սուրբ և անարատ ժողովուրդ, և իր սիրով մեզ նախասահմանել՝ Հիսուս Քրիստոսի ձեռքով իր որդիները լինելու, որովհետև այդ էր իր կամքն ու ծրագիրը…
Քրիստոսի միջոցով ժառանգորդ դարձանք փրկության…
Դուք էլ, երբ լսեցիք ճշմարիտ քարոզչությունը, այսինքն՝ Ավետարանը, որ փրկություն բերեց ձեզ, հավատացիք Քրիստոսին և կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով: Եվ Սուրբ Հոգին գրավական է, որ ժառանգելու ենք Աստծու խոստումը, երբ Աստված փրկի իր սեփական ժողովրդին, որպեսզի գովերգենք նրա փառքը:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 1:3-5,11,13-14)