Մրայա Քերին երկրպագուներին ցնցել է կարմիր գորգի վրա՝ կրելով սև կիպ զգեստ, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը: Հետևորդները նշել են, որ երգչուհին, ով կատվի սեքսուալ շարժումներ է արել, շատ է նիհարել և հրաշալի տեսք ունի։
47-ամյա երգչուհին ընդամենը 3 ամսում ազատվել է ավելորդ կիլոգրամներից և հիմա իրեն ավելի վստահ է զգում: Քերին արդեն 18-րդ անգամ դարձել է Billboard թոփ-ցանկի առաջատարը, դրա համար նրան առաջարկել են իր մատնահետքը թողնել մյուս հայտնիների կողքին:
Միջոցառումը տեղի է ունեցել հոլիվուդյան TCL Chinese թատրոնի մոտ Լոս Անջելեսում: Երգչուհին կրել է սև մինի-զգեստ՝ խորը լանջաբացվածքով, և Christian Louboutin-ի կոշիկներ:
Միջոցառման ժամանակ նրան աջակցել է սիրելին՝ 34-ամյա Բրայան Տանական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել