ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները քանի գնում, էնքան ավելի հետաքրքիր են դառնում: Մամուլի էջերում և տարբեր հրապարակներում իրար անխնա քննադատող այս ուժերը, պարզվում է, լավ էլ համագործակցում են Երևանի դեռևս գործող ավագանու նիստերի ընթացքում: Համենայն դեպս, Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաեւ հողամասերի փոխանակության մասին որոշումների նախագծերը էսօր նորից միաձայն ընդունվեցին: Եվ ահա ստացվում է, որ ԲՀԿ ֆրակցիան արդեն քանի տարի հավանություն է տալիս ՀՀԿ առաջարկներին ու նախագծերին, ըստ էության որևէ լուրջ հակասություններ չունի իշխանության իր նախկին գործընկերների հետ, բայց քարոզչության ընթացքում շարունակում է անխնա քննադատել հանրապետականներին:
Կից նյութը` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hrant25/posts/10200877445038116
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



