«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ու «Խտրականության դեմ» օրինագծերի հիմքում նշվում է հիմնական մոտիվ՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը։ Ասել է, թե՝ ավելի հեշտ կամ էլ նույնիսկ առանց վիզա ստանալու ԵՄ-ում ֆռֆռալու համար մենք պետք է նախ օրենսդրական մակարդակով մարդկանց տները քանդելու ու երեխաներ խլելու պայմաններ ստեղծենք, հետո անչափ խստացնենք այլասերված միասեռականների նկատմամբ «խտրականության» համար նախատեսված պատիժը՝ ընդհուպ մինչև քրեականացում։
 
Կրկնում եմ՝ այս ամենը պարտադիր նախապայման է, որպեսզի ԵՄ-ն թույլ տա ՀՀ քաղաքացիներին ավելի հեշտ վիզա ստանալ, իսկ իդեալական տեսլականում՝ առանց վիզաների ճանապարհորդել։ Սա ի սկզբանե շատ անարդար ու նույնիսկ սրիկայական դրվագ է, որովհետև ստացվում է, որ ազգաբնակչության բացարձակ մեծամասնությանը թիրախավորող ու ռիսկի տակ դնող այս օրինագծերի վերջնարդյունքից օգտվելու է բացարձակ փոքրամասնությունը։
 
Եկեք իրերը կոչենք իրենց անուններով․ այսօր Եվրոպայում ֆռֆռալու մեծ պահանջ ու հնարավորություն ունեցող մարդկանց թիվը Հայաստանում անչափ փոքր է, մինչդեռ հենց նրանց համար է ակտուալ, որ վիզան ավելի հեշտ ստանան, ավելի քիչ վճարեն դրա համար, իսկ եթե ընդհանրապես չստանան, ավելի լավ։ Վիզա չստանալու հեռանկարը շատ բաղձալի է նաև Եվրոպայում փախստականների ճամբարներին հանձնվող կոնտինգենտի ու արտագաղթողների համար։ Բայց դա շատ էգոիստական մոտեցում է, որը կարելի է բնորոշել «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», մինչդեռ այս օրենսդրական ռեֆորմների արգասիքներն ըմբոշխնելու ենք մենք՝ մնացողներս, մենք, ովքեր բավարար ֆինանսական ռեսուրսներ չունեն, որպեսզի Եվրոպաներում ֆռֆռան, մենք, ովքեր չեն ուզում, որ եվրոպացի ինչ-որ այլասերվածներ իրենց թելադրեն, թե ինչպես պետք է ապրեն իրենց իսկ երկրում ու իրենց իսկ տանը։
 
Մի խոսքով՝ սա պարզապես խայտառակություն է, ու պատմությունը պետք է անարգանքի սյունին գամի այս երկու օրինագծերի գլխավոր պաշտպաններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել