Newmag.am-ը գրում է.

newmag-ի թղթակիցը զրուցել է մարքեթինգով զբաղվող ամերիկյան ISL ընկերության հիմնադիր Փիթեր Քորբիթի հետ այն մասին, թե ինչպես առանց մեկ դոլար ներդնելու ստեղծել հաջողակ ընկերություն:

Ինժեներ, ծրագրավորող, դիզայներ, հետո՝ հեռուստատեսային պրոդյուսեր. Այս ամենը 10 տարի առաջ էր, այժմ Փիթեր Քորբիթի գործը բանակցություններ վարելն է ու միլիոնանոց գործարքներ կնքելը համաշխարհային բրենդերի հետ, մնացածը կանի իր թիմը:

«Հիմնականում այսպես է. գալիս և ասում են՝ մենք տալիս ենք 1 մլն դոլար կամ այսքան գումար և ուզում ենք, որ 100 հազար մարդ սիրի այն, ինչ որ մենք անում ենք: Մենք էլ ստեղծում ենք մարքեթինգային քոնթենթ օնլայն և օֆլայն հարթության համար:  Բայց փողը գլխավորը չէ, մենք բանակցություններից հետո 10 ընկերությունից 2-ի հետ ենք աշխատում: Ինձ ավելի հանգիստ է քնել ավտոմեքենա ու հյութեր վաճառելով, քան ծխախոտ ու պատերազմ, կամ սեքս-խաղալիքներ, մի խոսքով…»


Ընկերության առաջին տարում Փիթերը ծրագրավորմամբ էր զբաղվում, մարտավարություն մշակում, 50 աշխատակիցներով կնքեցին առաջին լուրջ գործարքը Volkswagen ընկերության հետ, դրանից էլ սկսվեց iStrategyLabs ըներության հաջողությունը:

«Volkswagen-ի հետ աշխատելու համար մենք անցանք Deutsch-ին, որը խոշոր մարքեթինգային ընկերություն էր՝ 12.000 աշխատակիցներով, մեր արածը զուտ գովազդ չէ, մենք աշխատում ենք մարքեթինգային արշավները կապել մարդկանց կենսակերպի հետ, ցույց տալ, թե ինչպես է տվյալ ապրանքը փոխում նրանց փորձառությունը»

iStrategyLabs-ի ամնաշատ աղմուկ հանած մարքեթինգային արշավներից մեկը «Mr. Robot» սերիալի համար էր` առաջին եթերաշրջանի պրեմիերայից առաջ: Սերիալը  պատմելու էր ֆինանսական խարդավանքներ իրականացնող հաքերի մասին, արշավի համար սյուժետային գիծն օգտագործեցին: Twitch օնլայն խաղային պլատֆորմում հոլովակ հայտնվեց, գեյմերների համաշխարհային կոնֆերանսն ընդհատվեց բեմադրված կիբերհարձակմամբ, 17 ժամ սերիալի դերասան-հաքերները հեռարձակում էին իրենց ֆեյք-կիբերհարձակման գործողությունները: Կես մլն մարդ էր հետևում դրան: համացանցում սերիալի ու մարքեթինգային արշավի մասին տեսանյութ տարածեցին ու պատասխանեցին հետաքրքրասերների հարցերին 3 օր հետո միայն:

«Արդյունքում ունեցանք 1.5 մլն ընդհանուր դիտում 1 օրում, 63.000 հազար թվիթ՝ հեռարձակման ընթացքում:Արշավը նաև ստացավ բրոնզե արձանիկ Կաննի փառատոնում: NBC հեռուստաընկերությունն այնքան գոհ էր, որ մեզ վստահեց նաև 2-րդ սեղոնի պրոմոարշավը: Իմ ձեռքում է արդեն 4-րդ սեզոնի սցենարը, մենք հիմա դրա վրա ենք աշխատում»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել