Panorama.am-ը գրում է.

Այս տարվա 8 ամիսներին ՀՀ կառավարության խոստացած շուրջ  850 մլն դոլար ներդրումների 45 տոկոսը կատարվել է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այսպիսով, ըստ վարչապետի, կանխատեսված 830 մլն ներդրումներից 8 ամիսներին կատարվել է 376 մլնը՝ 45 տոկոսը: Դրանք ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները:

«Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այս ծրագրերը, որոնք հայտարարել ենք, մինչև տարվա վերջ հիմնականում իրականացնելու ենք: Այսինքն՝ մենք այստեղ ունենալու ենք 100 տոկոսին մոտ ցուցանիշ, եթե ոչ 100  տոկոս»,- ասաց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել