Ադրբեջանը պատրաստվում է հրապարակել Արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո մարտական պայմաններում զոհված բոլոր զինծառայողների անունները, այս մասին հաղորդել է «Ռեգնումը»:
Մենք դա արել ենք վաղուց, բայց հետաքրքիր կլինի տեսնել ադրբեջանական ցուցակի թվերը՝ հատկապես պատերազմի տարիներին զոհվածների մասով, որովհետև եթե իրոք ադեկվատ թիվ ներկայացրին, կարելի է շատ մեծ օգուտով կիրառել այդ ցուցակը՝ տեղեկատվական պատերազմում, որովհետև տարբեր աղբյուրներով հայ-ադրբեջանական զոհերի հարաբերակցությունը հասնում է մինչև 1-ը 7-ի, համենայն դեպս իմ տեսած ամենամեծ թվերը եղել են 7000 հայ (քաղաքացիական բնակչությունն էլ հետը) և 50000 (ադրբեջանցի), բայց ոչ մի անգամ չեմ առնչվել որևիցե հստակ տվյալների զուտ մարտական կորուստների վերաբերյալ: 
Այնինչ, եթե նման թվեր լինեին, որոնք կարելի կլիներ հիմնավորել հստակ ու անհերքելի փաստերով, ապա դա էապես կսթափեցներ ադրբեջանցիների ռևանշիստական հոգեկանը․․․

Լուսանկարը`Քարինտակի պաշտպաններից մեկը սպանված ադրբեջանցիների ֆոնին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել