Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների տվյալներով՝ հոկտեմբերի 29-ին, մարտական հենակետերից մեկում անհայտ հանգամանքներում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Գարագաշլի գյուղի բնակիչ Փարվին Ակիֆ օղլու Մովլանովը (Pərvin Akif oğlu Mövlanov): Զինծառայողը հուղարկավորվել է հոկտեմբերի 30-ին, Քուր Գարագաշլի գյուղում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել