«2017 թվականին ողջ աշխարհում նորածին աղջիկներին ամենից հաճախ անվանել են Սոֆյա։ Նման եզրակացությունն արվել է 48 երկրներից ստացված վիճակագրության հիման վրա։

Հետազոտությունն անցկացրել է Լաուրա Վատենբերգը՝ Babynamewizard.com կայքի հիմնադիրը։ Սոֆյա անունն առաջատար է Մեքսիկայում, Չիլիում, Արգենտինայում, Ռուսաստանում, Իտալիայում, Շվեյցարիայում, Սլովակիայում և Էստոնիայում»,- հայտնում է Daily Express-ը։

Նրա խոսքով՝ արական սեռի նորածինների անունների թվում ներկայումս ակնհայտ ֆավորիտ չկա, չնայած մի քանի տարի առաջ ժողովրդականություն էին վայելում Ռիվեր և Էփլ անունները։

Մեծ Բրիտանիայում 2016 թվականին ամենահանրահայտ անուններն են եղել Օլիվիան և Օլիվերը։ Մինչ Օլիվիան 5 տարի առաջատար է եղել Ամելիա անունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել