Մոլորակի քաղցկեղներից մեկը «սպորտային որսորդություն» կոչվածն է։ Հասկացանք, էն միսը, որ ուտում ենք, նույնպես կենդանու սպանություն է։ Պե՞տք է կենդանուն մորթել՝ միս, սնունդ և այլն, գլուխդ կախ արա գործդ։ Բայց դա անես սպորտային հաճույքի համա՞ր ու հպարտ լուսանկարներ հրապարակե՞ս։ Ոչ մի արդարացում չեմ տեսնում։

Հայ պատանեկան գրականությունն անհնար է պատկերացնել առանց Վախթանգ Անանյանի։ Մեծ հաճույքով կարդացել եմ նրա՝ գործնականում բոլոր գրածները։ Մեծ ծավալի չորս երկերն ամբողջությամբ կարդացել եմ նույնիսկ բարձրաձայն՝ ընտանեկան երեկոյան ընթերցանության ժամերին, աղջկաս քնելուց առաջ։ Բայց ամեն անգամ գժվել եմ էն դրվագներից, որտեղ նա խոսում է որսորդական թրթիռներից ու կրքից։

Մի քանի տարի առաջ հեռուստացույցով որսորդների մասին հաղորդում էր։ Մի երկու հոգի, ասես, արդարանալով ասում էին՝ տո մենք հո սոված չենք, պարզապես զուտ սպորտային հետաքրքրություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել