Մայրաքաղաքային ընտրությունների քարոզարշավը հատում է առաջին տասնօրյակը: Մրցակից ուժերի կողմից ընտրական օրենսդրության անգործության կամ լուրջ խախտման որևէ դեպք առայժմ չի արձանագրվել: 

Մրցակցային քաղաքական միջավայրն ակնհայտ է. ընտրություններին մասնակցում են առաջատար բոլոր քաղաքական ուժերը, ինչն, ինքնին բնական է, ի հակադրություն անցած նախագահական ընտրությունների, երբ խորհրդարանական երեք քաղաքական ուժեր չմասնակցեցին կարևորագույն քաղաքական գործընթացին: 

Առկա են բոլոր հիմքերը, որպեսզի մայրաքաղաքային ընտրություններն արձանագրեն քայլ առաջ` ուժեղացնելով հայաստանյան ժողովրդավարության համարումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հանրության ընկալման մեջ, պնդելով ընտրական ժողովրդավարության կայացման անշրջելիությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել