Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է,որ իրենք հարկային արտոնություններ տալիս են գրեթե բոլոր ձեռնարկատերերին, ու փորձում են հավասար պայմաններ ստեղծել բիզնես միջավայրի համար։ Բազմաթիվ հարցեր հնչեցին առ այն,որ հարկային ծառայությունները չպետք է տարածվեն բոլորի վրա,մասնավորապես այն պաշտոնյաների,որոնց զավակները նույնպես բիզնես գործունեություն են ծավալում։ Այս հարցը ակնահյտորեն դուր չեկավ ՊԵԿ նախագահին,ով վրոդվվեց,հայտրաարելով,թե իր որդիները ջերմոցներ են սարքում Հայաստանում,ինչ է ապրելու, գործելու իրավունք չունեն՞ ըստ տրամաբանության լրագրողների նրանք չպետք է օգտվեն հարկային արտոնություններից։ Այս պնդումը մեծ մասամբ իսկապես արդարացված չէ։ Նախ դա ինքնին արդեն մի ուրիշ տեսակի սելեկտիվ բնույթ է նշանակում,որտեղ մի շարք նորմալ,կիրթ մարդիկ չեն կարողանալու օգտվել այդ իրավունքից,զուտ միայն հաշվի առնելով այն,որ նրանց հայրը,կամ բարեկամը խոշոր պաշտոնյա է։ Սակայ մյուս կողմից քանի որ սոցիալական արդարաության բացակայությունը այն գերակա պայմաններից,որի պատճառով հայաստանը տարիներ շարունակ դոփում է իր տեղում, երևի ստիպում է մտածել հենց դրա մասին։ Եվ այս պարագայում,Վարդան Հարությունյանը իսկապես կարելի ա ասել,կրում է այն արատավոր բարքերի պտուղը,որը երկար ժամանակ ձևավորվել է արտոնյալների դասի ամենաթողությամբ։ Միգուցե նա ինքը այս պահին դրա համար մեղավոր չէ, բայց չպետք է այս երևոյթը հատվածական տեսանկյունից դիտարկել։ Այլ պետք է ապահովել այնպիսի միջավայր,որ բոլոր կողմերի համար հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը ձեռնտու ու շահավետ լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: