
Երեկ Գյումրիի ավագանու նիստի ժամանակ մեծ թվով հարցեր են քննարկվել: Սակայն նիստն ինչ-որ պահի ընդմիջվել է, քանի որ նիստերի սրահ է մտել «Հայաստանի ձայն» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը, ով գյումրեցի է:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան պարգեւատրել է՝ հանձնելով իր երկու ամսվա աշխատավարձը եւ պատվոգիր: «Ե՞րբ ես գնում «Նովայա վալնա» մրցույթին, դուխով գնում ես ու հաղթում: Քեզ բալետ անողները շատ կլինեն, մենք բոլորս քեզ բալետ անող ենք»,- ասել է երգի սիրահար քաղաքապետը:
Նյութի աղբյուր՝ http://www.hraparak.am/119165/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



