- ամեն առիթ ու անառիթ խոսում են իրենց հայրենասիրությունից, բայց կյանքում դուխները չի հերիքի՝ գնան, մանկատնից մի երեխա որդեգրեն ու ընտանիքում մեծացնեն (դա երևի հայրենասիրություն չէ);
- իրենց երեխային ընդունում են բուհ (իրենք են ընդունում, որովհետև այն հրաշքն ինքնուրույն չի կարող նույնիսկ դիմում գրել), հետո ուսանող դարձածին ասում՝ գիրքը քեզ ապագա չէ;
- երեխայի համար միայն հեռախոս և լաթեղեն են գնում, հետո զարմանում՝ ինչու իրենց պարծանքը գիրք չի կարդում (փորձե՞լ եք մի անգամ էլ գիրք նվիրել, թե՞ գիրքն ինչ մի նվեր է);
- հպարտանում են, որ հայ ազգը մինչև հիմա կա՝ չիմանալով, որ դա հնարավոր է եղել միայն իրենց նմանների դեմ պայքարի արդյունքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1366869526775589&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել